Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը մինչև 2040 թվականը կարող է կրճատվել ավելի քան 2 միլիոնով
29/06/2026 17:36
Կիսվել

ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը մինչև 2040 թվականը կարող է կրճատվել ավելի քան 2 միլիոնով

ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը մինչև 2040-ը կարող է նվազել ավելի քան 2 միլիոնով՝ ժողովրդագրական խնդիրների և ավտոմեքենաների բարձր գների պատճառով: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Bain & Company խորհրդատվական ընկերության փորձագետների գնահատմամբ՝ ծնելիության անկումը, սպառողական վարքագծի փոփոխությունը և այլընտրանքային տրանսպորտային միջոցների զարգացումը կհանգեցնեն ավտոարտադրողների միջև մրցակցության սրմանը՝ գնալով նեղացող հաճախորդների բազայի համար։

Պատմականորեն ավտոմոբիլային արդյունաբերությունը հիմնվել է վաճառքների տարեկան մոտ 1% աճի վրա, սակայն այժմ այդ ցուցանիշը փաստացի կանգ է առել։ Դրա հիմնական պատճառներից մեկը ծնելիության նվազումն է․ 2025 թվականին ԱՄՆ-ում մեկ կնոջ հաշվով ծնելիության գործակիցը կազմել է ընդամենը 1.6 երեխա։

Իրավիճակը բարդացնում է նաև ավտոմեքենաների մատչելիության նվազումը։ Վերջին չորս տարվա ընթացքում ավտովարկերի ամսական վճարներն աճել են 30%-ով, և այժմ յուրաքանչյուր հինգերորդ նոր ավտոմեքենայի համար ամսական վճարումը գերազանցում է 1000 դոլարը։

S&P Global Mobility-ի տվյալներով՝ 18-34 տարեկան գնորդների բաժինը նոր ավտոմեքենաների գրանցումների ընդհանուր ծավալում 2025 թվականի կեսերին իջել է 10%-ից ցածր, մինչդեռ 55 տարեկանից բարձր հաճախորդներն ապահովում են շուկայի գրեթե կեսը։

Տասը տարի առաջ ամերիկյան շուկայում գրանցվել էր վաճառքների ռեկորդային մակարդակ՝ 17.6 միլիոն մարդատար և բեռնատար ավտոմեքենա։ Սակայն AutoForecast Solutions ընկերության կանխատեսմամբ՝ մինչև 2033 թվականը վաճառքները կմնան մոտ 16 միլիոն ավտոմեքենայի մակարդակում։

Bain & Company-ի գործընկեր Մարկ Գոթֆրեդսոնը ներկայիս իրավիճակը բնութագրել է որպես «կատարյալ փոթորիկ»՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական փոփոխությունների ֆոնին ավտոմոբիլային արդյունաբերությունը աճող ճյուղից աստիճանաբար վերածվում է անկում ապրող ոլորտի։

Շուկայի վրա լրացուցիչ ճնշում է գործադրում նաև ավտոմեքենաների ծառայության ժամկետի աճը։ 2025 թվականին ԱՄՆ-ում շահագործվող ավտոմեքենաների միջին տարիքը հասել է ռեկորդային 12.8 տարվա, ինչը ևս նվազեցնում է նոր ավտոմեքենաների պահանջարկը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52