Պեկին, Մոսկվա, Մեխիկո. Աշխարհի տնտեսական հսկաները
Զարգացող խոշոր երկրների քաղաքների շարքում Պեկինը ճանաչվել է միջազգային տնտեսական հսկա: Այս մասին են վկայում Oxford Economics-ի և PwC-ի կողմից իրականացված համատեղ ուսումնասիրության արդյունքները:
Վերլուծաբաններն ուսումնասիրել են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մոսկվան, Ջակարտան, Մեխիկոն, Մումբայը, Պեկինը, Սան-Պաուլոն և Ստամբուլը: Դիտարկվել է այս քաղաքներում ինտելեկտուալ կապիտալի և նորամուծությունների մակարդակը, տեխնիկական պատրաստվածությունը, առողջապահությունը, անվտանգությունը և ապահովությունը, տրանսպորտը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը, կյանքի պայմանները, բիզնեսի վարման հնարավորությունները և այլն: Ուսումնասիրվել է նաև մինչև 2025 թվականն այս քաղաքների զարգացման հեռանակարները երեք ուղղությամբ՝ բնակչություն, զբաղվածություն, տնտեսական աճ:
Միջազգային տնտեսական հսկա-քաղաքների վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է Մոսկվան, երրորդ տեղում՝ Մեխիկոն: