Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 70.78-3.39 WTI - 67.75-2.96
COMEX:  GOLD - 4068.30+2.25 SILVER - 59.73+3.13
COMEX:  PLATINUM - 1623.80+4.69
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.5-0.19 EUR/GBP - 1.1377-0.22
FOREX:  EUR/USD - 1.1377-0.22 GBP/USD - 1.3279+0.34
STOCKS RUS:  RTSI - 943.69-0.15
STOCKS US: DOW JONES - 52305.24-0.03 NASDAQ - 26040.03-0.66
STOCKS US: S&P 500 - 7483.23-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70474.96+0.59 TOPIX - 4011.50+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02+0.00 SSEC - 4112.45+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 10478.34-0.18 CAC40 - 8337.29-0.79
STOCKS EUR:  DAX - 25040.28+0.18
01/07/2026  CBA:  USD - 368.05+0.16 GBP - 487.7+0.83
01/07/2026  CBA:  EURO - 419.47+0
01/07/2026  CBA:  GOLD - 47641+16 SILVER - 695.79+13.26
Հնդկաստանը հունիսին սահմանել է նավթի ներմուծման պատմական ռեկորդ
02/07/2026 12:41
Կիսվել

Հնդկաստանը հունիսին սահմանել է նավթի ներմուծման պատմական ռեկորդ

Հունիսին Հնդկաստանը սահմանել է նավթի ներմուծման բացարձակ ռեկորդ։ Երկիրն օրական ներմուծել է 4.93 միլիոն բարել նավթ, ինչը դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ ծավալի ավելի քան կեսը բաժին է ընկել Ռուսաստանից մատակարարումներին։ Տվյալները հրապարակել է Kpler վերլուծական ընկերությունը։

«Հունիսին Հնդկաստանը ներմուծել է օրական 4.93 միլիոն բարել նավթ, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է՝ չնայած Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածությանը։ Միևնույն ժամանակ, ռուսական նավթի ներմուծումն աճել է՝ հասնելով օրական մոտ 2.6 միլիոն բարելի, ինչը վերահաստատում է Ռուսաստանի դիրքը որպես Հնդկաստանի նավթի խոշորագույն և ամենակարևոր մատակարար», – նշել է Kpler-ի վերլուծաբան Սումիտ Ռիտոլիան։

Փորձագետի խոսքով՝ վերջին ամիսներին Հնդկաստանը շահեկան դիրքում է գտնվել խոշոր ներմուծող երկրների շարքում։

«Վերջին 100 օրերի ընթացքում Հնդկաստանը եղել է առավել բարենպաստ դիրք ունեցող խոշոր ներմուծողներից մեկը՝ հաջողությամբ պահպանելով նավթի կայուն մատակարարումները՝ ակտիվ դիվերսիֆիկացման և արդյունավետ գնումների ռազմավարությունների շնորհիվ», – հավելել է նա։

Ռիտոլիան նաև հայտնել է, որ հնդկական նավթավերամշակող գործարաններն արդեն ապահովել են հումքի պաշարներ մինչև օգոստոսի առաջին կեսը։ Սովորաբար գնումներն իրականացվում են մեկից երկու ամիս առաջ, ուստի շտապ սպոտային գործարքների անհրաժեշտությունը նվազագույն է, նույնիսկ եթե աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվեն։

Երկարաժամկետ հեռանկարում վերլուծաբանը կանխատեսում է, որ համաշխարհային նավթի պաշարները կմնան բավարար մակարդակի վրա։ Դրան նպաստում են Աֆրիկայից, Ռուսաստանից և Վենեսուելայից արտահանման աճը, ՕՊԵԿ+ երկրների կողմից արդյունահանման ավելացումը, ինչպես նաև տանկերների անխափան երթևեկությունը Հորմուզի նեղուցով։

Նրա խոսքով՝ նավթի համաշխարհային գների վերջին անկումը վկայում է այն մասին, որ շուկաները զգալիորեն նվազեցրել են կարճաժամկետ մատակարարման խափանումների վերաբերյալ մտահոգությունները։

Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը նավթի ներմուծման և սպառման ծավալներով։ Երկիրն իր նավթային պահանջարկի ավելի քան 88%-ը բավարարում է արտասահմանից ներմուծումների հաշվին։

01/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.16
Եվրո (EUR)
419.47
+0
Ռուբլի (RUR)
4.7071
+0.0011
Լարի (GEL)
139.28
+0.21
47641
+16
Արծաթ
695.79
+13.26