Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
2027 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 6%-ով, իսկ միջին գնաճը կկազմի 2.3%
08/07/2026 18:39
Կիսվել

2027 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 6%-ով, իսկ միջին գնաճը կկազմի 2.3%

Galt & Taggart վերլուծական ընկերության կանխատեսմամբ՝ 2027 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 6%-ով։ Այս մասին BMGTV-ի եթերում հայտարարել է ընկերության տնտեսագետ Լաշա Քավթարաձեն։

Վրաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ ակնարկի ընթացքում նա ներկայացրել է մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներ։ Նրա խոսքով՝ 2027 թվականին միջին տարեկան գնաճը կկազմի 2.3%, իսկ դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը կնվազի մինչև 7.5%։

«Մայիսին տնտեսական աճը կազմել է 6.4%, ինչը լիովին համապատասխանում է մեր սպասումներին։ Մենք կանխատեսում էինք, որ երկրորդ եռամսյակում աճը կլինի 6-6.5% միջակայքում, և հենց այդպիսի պատկեր էլ տեսնում ենք։ Սա նշանակում է, որ տարեկան 7% տնտեսական աճի մեր կանխատեսումն իրատեսական է։ Սպասում ենք, որ տարվա երկրորդ կեսին տնտեսական ակտիվությունը որոշ չափով կարագանա, հատկապես՝ չորրորդ եռամսյակում, երբ աճը կպահպանվի շուրջ 7% մակարդակում։ Տարվա առաջին կեսին շինարարության ոլորտը համեմատաբար թույլ դինամիկա է ցուցաբերում, սակայն երկրորդ կեսին, հատկապես չորրորդ եռամսյակում, այն լրացուցիչ խթան կստանա պետական կապիտալ ներդրումների արագացման շնորհիվ, քանի որ ներկայումս այդ ուղղությամբ նկատվում է զգալի դանդաղում», – նշել է Քավթարաձեն։

Նրա խոսքով՝ 2027 թվականին 6% տնտեսական աճը արդեն մոտ կլինի երկրի պոտենցիալ աճի մակարդակին։

Տնտեսագետը նաև նշել է, որ առաջին եռամսյակի ծախսերի տվյալները վկայում են տնտեսական ակտիվության շարունակական աշխուժացման մասին։ Տնտեսական աճին դրական ներդրում են ունեցել գրեթե բոլոր բաղադրիչները, սակայն առաջատար դիրքում շարունակում է մնալ սպառումը։ Դրան հաջորդում է մաքուր արտահանումը, իսկ ներդրումները նույնպես դրական ազդեցություն են ունեցել։ Մասնավորապես, տնտեսական 9% աճից ներդրումների բաժինը կազմել է մոտ 0.8 տոկոսային կետ։

Հունիսին Վրաստանում գնաճը կազմել է 5.8%։ Քավթարաձեի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ համաշխարհային շուկայում վառելիքի գների նվազումը, որը սկսվել է միայն հունիսի վերջին, դեռևս ամբողջությամբ չի արտացոլվել ներքին վիճակագրության մեջ։

Նրա գնահատմամբ՝ արդեն օգոստոսին նավթամթերքի և էներգակիրների գնաճը զգալիորեն կդանդաղի, իսկ գնաճի նվազման միտումը կսկսի նկատվել արդեն հուլիսից։ Տարվա վերջում գնաճը կկազմի մոտ 4.5%, իսկ 2026 թվականի միջին տարեկան գնաճը կլինի 4.8%։

Այս պայմաններում, ըստ տնտեսագետի, Վրաստանի ազգային բանկը, հավատարիմ մնալով իր զգուշավոր քաղաքականությանը, մինչև տարեվերջ կպահպանի 8.25% հիմնական տոկոսադրույքը։

Քավթարաձեի խոսքով՝ 2027 թվականին գնաճի վրա ազդեցություն կունենան մի շարք ժամանակավոր գործոններ՝ նավթամթերքի գները, էլեկտրաէներգիայի սակագները, ներմուծվող ծխախոտային արտադրանքի թանկացումը և ոսկու գների աճը։ Սակայն այդ ազդեցությունները ժամանակի ընթացքում կնվազեն, և արդյունքում միջին տարեկան գնաճը կկազմի 2.3%, իսկ տարվա վերջում գնաճի տեմպերը էապես կդանդաղեն։

«Այդ պայմաններում Ազգային բանկը հնարավորություն կունենա աստիճանաբար նվազեցնել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը 0.5-0.75 տոկոսային կետով՝ հասցնելով այն 7.5%-ի», – նշել է տնտեսագետը։

Նրա գնահատմամբ՝ Վրաստանի միջազգային պահուստները կարող են արդեն այս տարի գերազանցել 8 միլիարդ դոլարը։

Մասնագետի խոսքով՝ առաջիկա ամիսներին ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման միտումը կպահպանվի։ 2026 թվականի միջին տարեկան փոխարժեքը կանխատեսվում է մոտ 2.66 լարի՝ մեկ դոլարի դիմաց, իսկ 2027 թվականին այն նույնպես կմնա կայուն։

Տնտեսագետը հավելել է, որ միջազգային պահուստների բարձր մակարդակը դրական ազդեցություն է ունենում շուկայի վստահության վրա, քանի որ շուկայի մասնակիցները համոզված են, որ անհրաժեշտության դեպքում Ազգային բանկը կկարողանա օգտագործել կուտակված պահուստները՝ փոխարժեքի նկատմամբ հնարավոր ճնշումները մեղմելու համար։

Լաշա Քավթարաձեի կարծիքով՝ Վրաստանի ներկայիս մակրոտնտեսական իրավիճակը հիմք է տալիս ակնկալել, որ Moody’s վարկանիշային գործակալության կողմից հեռանկարի բարելավումից հետո ապագայում հնարավոր կլինի նաև երկրի ինքնիշխան վարկանիշի բարձրացում։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24