
Այս տարի Հայաստանի ձկնաբուծության ոլորտում արձանագրվել է կտրուկ աճ
Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս Հայաստանի ձկնաբուծության ոլորտում կարձանագրվի կտրուկ աճ: Նման գնահատական է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Սպասվում է, որ 2013 թվականին հանրապետությունում կարտադրվի 11.0-11.5 հազար տոննա ապրանքային ձուկ, որը 30%-ով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը:
Նախարարության հաշվարկներով՝ ընթացիկ տարում ավելացել են նաև ձկան արտահանման ծավալները. 2012 թվականին հանրապետությունից արտահանվել է 1885 տոննա ձուկ, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունից արդեն արտահանվել է շուրջ 2000 տոննա ձուկ: