ԱՄՀ-ն նշել է համաշխարհային տնտեսության գլխավոր ռիսկը
ԱՄՀ 2026 թվականի ապրիլյան «Համաշխարհային տնտեսական ակնարկում» (World Economic Outlook, WEO) նշվում է, որ համաշխարհային տնտեսության հիմնական կանխատեսման համար ամենաանմիջական ռիսկը կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՀ-ն բարձր է գնահատում հակամարտության վերսկսման հավանականությունը։ Հիմնադրամի կարծիքով՝ դա կարող է հանգեցնել հումքային ապրանքների գների անկայունության ուժեղացման, մատակարարման շղթաների խաթարման, գնաճի արագացման և ֆինանսական պայմանների խստացման։
ԱՄՀ-ում նաև նախազգուշացրել են, որ համաշխարհային առևտրի հետագա մասնատումը կարող է բացասաբար ազդել արտադրության ծավալների վրա և հանգեցնել գների բարձրացման։
Միևնույն ժամանակ հիմնադրամում նշել են, որ եթե Հորմուզի նեղուցի վերաբացումը տեղի ունենա ավելի սահուն, քան կանխատեսվում էր, իսկ հումքային ապրանքների գները լինեն հիմնական սցենարով նախատեսվածից ցածր, ապա տնտեսական աճը կարող է լինել ավելի բարձր, իսկ գնաճը՝ ավելի ցածր։
Կարճաժամկետ հեռանկարում, ԱՄՀ-ի գնահատմամբ, տնտեսական աճի լրացուցիչ խթան կարող են դառնալ արհեստական բանականության ոլորտում բարձր ներդրումները կամ ֆինանսական պայմանների մեղմացումը։ Այս գործոնները կարող են մասամբ փոխհատուցել աշխարհաքաղաքական ռիսկերի, համաշխարհային առևտրի մասնատման և տնտեսության աջակցության սահմանափակ հնարավորությունների բացասական ազդեցությունը։
