
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը և հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: