Եվս մեկ ներդրումային ծրագիր կստանա պետական աջակցություն
Կառավարությունը որոշել է «Ռեյփսիդ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013թ. դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. դեկտեմբերի 16-ը:
Ընկերությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում կառուցված և գործող բուսական յուղի և քուսպի` անասնակերի, արտադրության գործարանը վերազինել բուսական յուղի ռաֆինացման նոր, ժամանակակից սարքավորումներով, ընդլայնել արտադրության տեսականին և ծավալը:
Այժմ գործարանում արտադրվում է արևածաղկի և հլածուկի էկոլոգիապես մաքուր, ոչ ռաֆինացված բուսական յուղ և քուսպ:
Ձեռնարկության վերազինման համար նախատեսվում է ներդնել շուրջ 655 մլն դրամ: