
Այս տարի առավել հաջողակ են եղել IT ոլորտի միլիարդատերերը
2013 թվականի ընթացքում առավել շատ գումար աշխատած 10 միլիարդատերերից 5-ն իր կարողությունը ավելացրել է ծրագրային ապահովման, ինտերնետային տեխնոլոգիաների և IT շուկայի այլ ուղղությունների շնորհիվ: Այս մասին են վկայում Wealth-X-ի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ներկայացված տվյալների համաձայն՝ այս տարի իր կարողությունն առավել ակտիվորեն ավելացրել է ամերիկացի հայտնի ներդրող և ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը, ով օրական աշխատել է միջինը 37 մլն դոլար և մեկ տարվա ընթացքում իր կարողությունն ավելացրել շուրջ 12,7 մլրդ ԱՄՆ դոլարով՝ հասցնելով այն 59,1 մլրդ ԱՄՆ դոլարի:
Microsoft ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Բիլ Գեյթսն այս տարվա ընթացքում աշխատել է 11,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսն իր կարողությունն ավելացրել է 11,3 մլրդ ԱՄՆ դոլարով, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 10,5 մլրդ ԱՄՆ դոլարով: Google-ի հիմնադիրնր Սերգեյ Բրինը և Լարի Փեյջն աշխատել են 9,3-ական մլրդ ԱՄՆ դոլար:
Այս տարվա ընթացքում առավել շատ գումար աշխատած 10 միլիարդատերերի ընդհանուր վարկանիշն այսպիսին է.
Ուորեն Բաֆեթ |
12.7 մլրդ դոլար |
Բիլ Գեյթս |
11.5 մլրդ դոլար |
Շելդեն Ադելսոն |
11.4 մլրդ դոլար |
Ջեֆ Բեզոս |
11.3 մլրդ դոլար |
Մարկ Ցուկերբերգ |
10.5 մլրդ դոլար |
Մասայոշի Սոն |
10.3 մլրդ դոլար |
Սերգեյ Բրին |
9.3 մլրդ դոլար |
Լարի Փեյջ |
9.3 մլրդ դոլար |
Լուի Չե Վու |
8.3 մլրդ դոլար |
Կարլ Իկոն |
7.2 մլրդ դոլար |
-
18:30 26/05/23 | ԲիզնեսTesla-ն լիցքավորման կայաններ կապահովի Ford մեքենաների համար
-
16:59 26/05/23 | ՏնտեսականՃապոնիան թարմացրել է հակառուսական պատժամիջոցների ցանկը
-
16:01 26/05/23 | ՖինանսականՀՀ Կենտրոնական բանկ. Դրամի փոխարժեք և ոսկու գին. 26/05/23
-
13:45 26/05/23 | ԲիզնեսTikTok-ը սկսել է փորձարկել իր Tako չաթբոտը
10:30 29/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.00 | 387.00 |
AMD / EUR | 412.00 | 419.00 |
AMD / RUR | 4.80 | 4.85 |
դոլար | ||
դոլար | ||