Սուդանից 1.5 տոննա ոսկի հնարավոր է դուրս բերվել դեպի ԱՄԷ
Սուդանի Կենտրոնական բանկից գողացված ոսկին, Financial Times-ի աղբյուրների համաձայն, հնարավոր է Հարավային Սուդանի միջոցով տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Պարբերականի տվյալներով՝ Սուդանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Արագ արձագանքման ուժերը (RSF) Կենտրոնական բանկից դուրս են բերել առնվազն 1.5 տոննա ոսկի, որի արժեքը գնահատվում է շուրջ 100 մլն դոլար։
Սուդանի բանակի և RSF-ի միջև բախումների ընթացքում զինված խմբավորումը նախ վերահսկողություն է հաստատել Խարտումում գտնվող պետական ոսկու վերամշակման գործարանի նկատմամբ, այնուհետև ներխուժել Կենտրոնական բանկ։ Բացի 1.5 տոննա ոսկուց, առևտրային բանկերի պահոցներից հափշտակվել են նաև ոսկերչական իրեր։
Financial Times-ի աղբյուրի փոխանցմամբ՝ RSF-ն ոսկին տեղափոխել է տարբեր սահմանային ուղղություններով, այդ թվում՝ Չադ և Հարավային Սուդան։ Թերթի տվյալներով՝ այդ տեղեկությունը հաստատել են նաև գործողությանը ծանոթ ևս երեք անձ։
Պարբերականի տեղեկություններով՝ Հարավային Սուդանի օդանավակայանից ոսկին բեռնվել է դեպի ԱՄԷ մեկնող ինքնաթիռներ։
