Չինաստանի արտահանումը հուլիսին աճել է 23.9%-ով, ներմուծումը՝ 27.5%-ով
Չինաստանի արտահանման ծավալը հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 23.9%-ով և հասել 397.85 միլիարդ դոլարի։ Այս մասին հաղորդել է երկրի Գլխավոր մաքսային վարչությունը։
Ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է 27.5%-ով՝ հասնելով 285.35 միլիարդ դոլարի։
Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին արտահանման 22.2% և ներմուծման 27.9% աճ։
Հուլիսին Չինաստանի արտահանումը դեպի ԱՄՆ աճել է 17.05%-ով, դեպի Ճապոնիա՝ 14%-ով, դեպի Հարավային Կորեա՝ 46.6%-ով, դեպի ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրներ՝ 38.36%-ով, իսկ դեպի Եվրամիության երկրներ՝ 15.95%-ով։
Չինաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի դրական սալդոն անցած ամիս կազմել է 112.5 միլիարդ դոլար՝ հունիսի 125.62 միլիարդ դոլարի և նախորդ տարվա հուլիսի 97.7 միլիարդ դոլարի համեմատ։
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում առևտրային ավելցուկը կազմել է 687.37 միլիարդ դոլար՝ մեկ տարի առաջ գրանցված 683.5 միլիարդ դոլարի դիմաց։
Հունվար-հուլիս ամիսներին Չինաստանի արտահանումն աճել է 18.5%-ով՝ հասնելով 2.52 տրիլիոն դոլարի, իսկ ներմուծումը՝ 26.7%-ով՝ մինչև 1.83 տրիլիոն դոլար։
