Նավթի գներն աճել են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ուշացման ֆոնին
Համաշխարհային շուկաներում նավթի և պղնձի գները կտրուկ բարձրացել են՝ աշխարհաքաղաքական լարվածության սրման և ԱՄՆ-ի ու Իրանի միջև համաձայնագրի կնքման ժամկետների ձգձգման պայմաններում: Այս մասին հաղորդում է CNBC-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը սպասում էր, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև հինգշաբթի, սակայն գործարքը հետաձգվել է։ Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցն ամերիկյան և իսրայելական նավերի համար, մինչև չստանա պատճառված վնասների փոխհատուցում։
Վաշինգտոնը մերժել է այդ պայմանները՝ հայտարարելով, որ ցանկացած ժամանակավոր երթուղի պետք է գործի առանց սահմանափակումների, «առանց թույլտվությունների և առանց վճարների»։
Այս իրադարձությունների ֆոնին Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 3.8%-ով և առևտրային նստաշրջանն ավարտել մեկ բարելի դիմաց 82.49 դոլար մակարդակում։ Ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթը թանկացել է 2.8%-ով՝ հասնելով 77.29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Միաժամանակ պղնձի գինը բարձրացել է մինչև ռեկորդային՝ մեկ ֆունտի դիմաց 6.90 դոլար՝ մատակարարումների սահմանափակումների և էլեկտրաֆիկացման ու արհեստական բանականության ոլորտներում բարձր պահանջարկի պատճառով։
