Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Գերմանիայի ներդրումը ԵՄ տնտեսությունում նվազել է մինչև 2010 թվականից ի վեր ամենացածր մակարդակը
07/08/2026 17:06
Կիսվել

Գերմանիայի ներդրումը ԵՄ տնտեսությունում նվազել է մինչև 2010 թվականից ի վեր ամենացածր մակարդակը

Գերմանիայի մասնաբաժինը ԵՄ ՀՆԱ-ում 2025 թվականի արդյունքներով նվազել է մինչև վերջին 15 տարվա ամենացածր մակարդակը՝ կազմելով 23.8%։

Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 24%։ Սա ամենացածր մակարդակն է 2010 թվականից ի վեր, երբ Գերմանիայի մասնաբաժինը ԵՄ ՀՆԱ-ում եղել է 23.7%։

Չնայած այս նվազմանը՝ Գերմանիան շարունակում է մնալ Եվրամիության ամենախոշոր տնտեսությունը՝ զգալի առավելությամբ մյուս անդամ երկրների նկատմամբ։ Երկրի ՀՆԱ-ն հասել է 4.47 տրիլիոն եվրոյի։

Երկրորդ տեղում է Ֆրանսիան՝ ԵՄ ՀՆԱ-ի 15.9% մասնաբաժնով և 2.99 տրիլիոն եվրո ՀՆԱ-ով։ Երրորդը Իտալիան է՝ 12% մասնաբաժնով (2.26 տրիլիոն եվրո)։

Առաջատար հնգյակը եզրափակում են Իսպանիան՝ 9% մասնաբաժնով (1.69 տրիլիոն եվրո) և Նիդեռլանդները՝ 6.2% մասնաբաժնով (1.17 տրիլիոն եվրո)։

ԵՄ ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժնով առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Լեհաստանը (4.9%), Բելգիան (3.4%), Իռլանդիան և Շվեդիան (յուրաքանչյուրը՝ 3.2%), ինչպես նաև Ավստրիան (2.7%)։

Դանիայի մասնաբաժինը կազմել է 2.2%, Ռումինիայինը՝ 2%, իսկ մյուս անդամ պետությունների մասնաբաժինը եղել է 2%-ից պակաս։

Տարվա ընթացքում ամենամեծ անկումը գրանցել է Ֆրանսիան, որի մասնաբաժինը կրճատվել է 0.4 տոկոսային կետով։ Ամենամեծ աճը գրանցվել է Լեհաստանի և Իսպանիայի դեպքում՝ յուրաքանչյուրի մասնաբաժինը ավելացել է 0.2 տոկոսային կետով։

Ընդհանուր առմամբ, Եվրամիության ՀՆԱ-ն 2025 թվականի արդյունքներով հասել է 18.8 տրիլիոն եվրոյի։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92