Արտահանումը կազմում է մեր երկրի արտաքին առևտրի 25%-ը
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 1348.8 մլն ԱՄՆ դոլարի (552.8 մլրդ ՀՀ դրամ) արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկիրը գրանցել է արտահանման ծավալների 8.4% աճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու այս տասն ամիսների ընթացքում արտահանման ծավալի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է հունիսին և սեպտեմբերին, իսկ ամենացածր ցուցանիշը՝ «հետտոնական» հունվարին:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսների արդյունքներով արտահանումը կազմել է մեր երկրի արտաքին առևտրի համախառն ծավալի 25%-ը:
Արդյունքում, մեր երկիրը շարունակում է ներմուծել շուրջ 3 անգամ ավելի շատ, քան արտահանել: