![Նոր ամանորյա նվեր Orange-ից](https://b24.am/pub/uploads/2013/12/MG_1582_838297491-1280x853.jpg)
Նոր ամանորյա նվեր Orange-ից
Այսուհետ Orange Ինտերնետի 6000 և ավելի բարձր սակագնային պլանների բոլոր բաժանորդները մշտապես և ամբողջ ամսվա ընթացքում գիշերային ժամերին՝ ժամը 2-ից 8-ը, գերարագ ինտերնետից կօգտվեն անվճար: Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը նոր առաջարկի կապակցությամբ նշել է. «Մենք սիրում ունեք լավ անակնկալներ անել մեր ներկա ու նոր բաժանորդներին: Դեկտեմբերի 10-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում առաջին 10,000 հաճախորդները, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին, մշտապես կստանան գերարագ ինտերնետի գիգաբայթերի կրկնակի ծավալ, իսկ բոլոր հին ու նոր բաժանորդները կօգտվեն նաև գիշերային ինտերնետի մեր առաջարկից»: