Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ԱՄՆ-ն 3 միլիարդ դոլար կհատկացնի ռազմավարական նշանակության հանքանյութերի ոլորտում ներդրումներին
11/08/2026 12:37
Կիսվել

ԱՄՆ-ն 3 միլիարդ դոլար կհատկացնի ռազմավարական նշանակության հանքանյութերի ոլորտում ներդրումներին

ԱՄՆ վարչակազմը 3 միլիարդ դոլար է հատկացրել ռազմավարական նշանակության հանքանյութերի արդյունահանման և մարտկոցների արտադրության ոլորտներում ներդրումների համար: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այս ոլորտում միանգամից մի քանի նախագծերի մասին՝ նշելով, որ վերջին տարիներին այն բավարար ուշադրության չի արժանացել։ Մասնավորապես, կառավարությունը նախատեսում է 1.4 միլիարդ դոլարի վարկ տրամադրել լիթիում-իոնային մարտկոցների բաղադրիչներ արտադրող Sila Nanotechnologies ընկերությանը, ինչպես նաև 400 միլիոն դոլար՝ սկանդիումով զբաղվող ավստրալական Sunrise Energy Metals ընկերությանը։

Եվս 150 միլիոն դոլար վարկի տեսքով կհատկացվի մագնիսներ արտադրող Niron Magnetics ընկերությանը։

Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը ստեղծել է ռազմավարական նշանակության հանքանյութերի 12 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով պաշար, ինչպես նաև աջակցել է ԱՄՆ-ում հումքի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերություններում պետության կողմից բաժնեմասերի ձեռքբերմանը։

Վաշինգտոնին ռազմավարական նշանակության հանքանյութեր են անհրաժեշտ Իրանի հետ հակամարտության ընթացքում սպառված սպառազինության պաշարները համալրելու, ինչպես նաև Չինաստանի մատակարարման շղթաներից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու համար։

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84