Հնդկաստանում գնաճը հասել է վերջին ամիսների ամենաբարձր մակարդակին
Հնդկաստանում սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 4.45%-ով, ինչը 2024 թվականի դեկտեմբերից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, հայտնել է երկրի վիճակագրական ծառայությունը։
Գնաճն արագացել է արդեն իններորդ ամիսն անընդմեջ։
Հունիսին գնաճը կազմել էր 4.38%։ Trading Economics-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները կանխատեսում էին, որ ցուցանիշը կհասնի 4.5%-ի։
Անցած ամսվա ընթացքում պարենային ապրանքների գներն աճել են 5.52%-ով, տրանսպորտային ծառայությունների արժեքը՝ 4.43%-ով, իսկ բնակարանային և կոմունալ ծառայությունների գները՝ 2.16%-ով։
Ամսական կտրվածքով՝ հուլիսին Հնդկաստանում սպառողական գներն աճել են 0.88%-ով՝ հունիսի 1.03% աճից հետո։
