
2014 թվականին թիրախը լինելու է խոշոր բիզնեսը
2014 թվականին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գերխնդիրը լինելու է 1 տրիլիոն 97 մլրդ դրամ հարկային եկամուտների ապահովումը: ՊԵԿ-ից հայտնում են, որ մեկնարկող տարում թիրախը լինելու է խոշոր բիզնեսը:
ՊԵԿ-ը այս տարի նախատեսում է իրականացնել բազմաբնույթ միջոցառումներ՝ հարկ վճարողների հարկային կարագապահությունը բարձրացնելու ուղղությամբ: ՊԵԿ-ում վստահ են, որ կառույցի շարունակական հաջողությունը մեծապես կախված է հարկ վճարողների` հարկային պարտավորությունների գիտակցումից:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի արդյունքներով, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների թիվն աճել է մոտ 5 անգամ. էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվություն է ներկայացնում 52 102 հարկ վճարող: