
Հայաստանյան հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտներն աճել են
2013 թվականի առաջին 11 ամսում հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների համախառն հասույթը կազմել է 157,4 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8.9%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք, որ հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում հասույթի կեսից ավելին ձևավորվում է բջջային ծառայությունների ոլորտում: Եկամտաբերությամբ հաջորդում են ինտերնետ հասանելիության ծառայությունները: