Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-հունիսին կազմել է 9․57 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
31/08/2026 21:16
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-հունիսին կազմել է 9․57 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2026թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9․57 մլրդ դոլար, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․1 մլն դոլարով կամ 0․09%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2,630 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 20․91%-ով կամ 695․5 մլն դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1,471 մլն դոլար, աճ՝ 22․89%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 371․4 մլն դոլար, աճ՝ 8․38%։

Չորրորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է՝ 307․4 մլն դոլար, անկում՝ 72․77%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 289․5 մլն դոլար, աճ՝ 32․54%։ Վեցերորդն ԱՄՆ-ն է՝ 256․1 մլն դոլար, աճ՝ 42․37%։ Յոթերորդն Իտալիան է՝ 229․1 մլն դոլար, աճ՝ 11․57%։  Ութերորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 223․3 մլն դոլար, աճ՝ 432․6%։ Իններորդն Իրաքն է՝ 178․7 մլն դոլար, աճ՝ 4․38%։ Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 142․1 մլն դոլար, աճ՝ 26․96%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 16․63%-ով և կազմել 2,971 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2,816 մլն դոլար, անկում՝ 18․98%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 46․2%-ով և կազմել 1,695 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 0․98%-ով և կազմել 4,905 մլն դոլար։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37