Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-հունիս
01/09/2026 20:34
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հունիսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3,431 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 6․68%-ով կամ 245․5 մլն դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 4․17%-ով կամ 53․5 մլն դոլարով և կազմել 1․23 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 35․78%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 526․5 մլն դոլար, +82․61% կամ +238․2 մլն դոլար։ Չինաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 15․34%-ը։

Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 280 մլն դոլար, -74․31% կամ -810 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․16%-ը։

Բուլղարիան չորրորդն է՝ 179․7 մլն դոլար, +505․91% կամ +150 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 5․24%-ը։

Հինգերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 177․3 մլն դոլար, +3․72% կամ 6․4 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5․17%-ը:

Վեցերորդը Բելգիան է՝ 113․7 մլն դոլար, +105․2% կամ +58․3 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 3․31%-ը։

Յոթերորդը Վրաստանն է՝ 77․4 մլն դոլար, +19․53% կամ +12․6 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․25%-ը։

Ութերորդ տեղում Շվեցարիան է՝ 70 մլն դոլար, -9․55% կամ -7․4 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․04%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսն է՝ 64․7 մլն դոլար, -1․78% կամ -1․2 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․89%-ը։

Իններորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 53․9 մլն դոլար, +1․55% կամ +0․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․57%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 2․03%-ով և կազմել 1,381 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 4․16%-ով և կազմել 1,324 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 40․25%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 38․6%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 80․21%-ով և կազմել 516․5 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 15․05%-ը։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48