Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Իրանից նավթի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարել է
03/09/2026 14:14
Կիսվել

Իրանից նավթի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարել է

Դիտարկումների պատմության ընթացքում առաջին անգամ Իրանն արդեն մոտ յոթ շաբաթ է՝ Հորմուզի նեղուցով հում նավթի որևէ նշանակալի մատակարարում չի իրականացրել, հայտնում է Reuters-ը։ Ամերիկյան ծովային շրջափակումը հասել է նրան, ինչին տարիներ շարունակ գործող պատժամիջոցները չէին կարողացել հասնել՝ փակելով Թեհրանի արժութային եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը։

Ինչպես գրում է գործակալությունը, ի տարբերություն նախորդ պատժամիջոցային արշավների, երբ իրանական նավթը շարունակում էր հասնել գնորդներին, ներկայիս շրջափակումը դադարեցրել է հում նավթի նոր խմբաքանակների արտահանումը Չինաստան՝ իրանական էներգակիրների միակ խոշոր գնորդի ուղղությամբ։ Սա լրացուցիչ ճնշում է գործադրում երկրի պետական ֆինանսների և արժութային պահուստների վրա։ ԱՄՀ-ի գնահատմամբ՝ այս տարի Իրանում գնաճը կկազմի գրեթե 70%, ինչը աշխարհում երրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ Վենեսուելայից և Սուդանից հետո։

Reuters-ի վկայակոչած Kpler, Vortexa և TankerTrackers.com հարթակների տվյալներով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հուլիսի 14-ին կրկին շրջափակում սահմանեց Իրանի նկատմամբ, իրանական հում նավթի ոչ մի խմբաքանակ չի կարողացել հաջողությամբ անցնել Հորմուզի նեղուցով՝ Չինաստանի ուղղությամբ։

Արդյունքում, ինչպես գրում է գործակալությունը, Իրանը Չինաստանին կարող է նավթ վաճառել միայն Ասիայում գտնվող լցանավերում պահվող պաշարներից, սակայն դրանք համալրելու հնարավորություն չունի։

Vortexa-ի և Kpler-ի գնահատմամբ՝ օգոստոսին Իրանը օրական բեռնել է 220-255 հազար բարել նավթ և գազային կոնդենսատ։ Համեմատության համար՝ հուլիսին այդ ցուցանիշը կազմել է մոտ 740 հազար բարել, իսկ մարտին՝ շուրջ 2 միլիոն բարել։

TankerTrackers-ի համահիմնադիր Սամիր Մադանիի խոսքով՝ ներկայում նեղուցի ներսում գտնվում է 29 լցանավ՝ ընդհանուր 36.11 միլիոն բարել հում նավթով։

Շրջափակման գոտուց դուրս շարունակում են գործել Իրանի հետ կապված, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» տասնյակ լցանավեր։ Blackstone Compliance Services-ի տվյալներով՝ 51 նավ գտնվում է Օմանի ծոցում, ևս 81-ը մատակարարումներ է իրականացնում Ասիայում կամ սպասում Մալայզիայի ափերի մոտ։

Reuters-ին առևտրականները հայտնել են, որ իրանական նավթը շարունակում է բաց վաճառվել շուկայում․ ներկայում առաջարկվում են սեպտեմբերին և հոկտեմբերին Չինաստան մատակարարվելիք խմբաքանակներ։ Սակայն, նրանց խոսքով, հասանելի ծավալներն ավելի քիչ են, քան հուլիսին և օգոստոսին, քանի որ Պարսից ծոցից դուրս գտնվող լողացող պահեստներում նավթի պաշարները նվազում են նոր մատակարարումների բացակայության պատճառով։

Vortexa-ի տվյալներով՝ շրջափակման գծից արևմուտք գտնվող լողացող պահեստներում իրանական նավթի ծավալը օգոստոսի 26-ի դրությամբ աճել է մինչև 41.7 միլիոն բարել՝ հուլիսի վերջին գրանցված 35.5 միլիոնի դիմաց։ Միևնույն ժամանակ ծովում գտնվող լցանավերում պահվող իրանական նավթի ընդհանուր ծավալը 135 միլիոնից նվազել է մինչև 107 միլիոն բարել:

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76