Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Օգոստոսին հացահատիկի համաշխարհային գները հասել են 2024-ի մայիսից ի վեր առավելագույնին
04/09/2026 16:27
Կիսվել

Օգոստոսին հացահատիկի համաշխարհային գները հասել են 2024-ի մայիսից ի վեր առավելագույնին

Սևծովյան տարածաշրջանից հացահատիկի մատակարարումների խափանումները և շոգ եղանակը, որը մի շարք երկրներում վատթարացրել է բերքի կանխատեսումները, հանգեցրել են նրան, որ օգոստոսին հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային գները հուլիսի համեմատ աճել են 2.2%-ով։ Գները հասել են 2024 թվականի մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակին, ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ամսական զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ օգոստոսին արձանագրվել է բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գների աճ։

«Դրան նպաստել են բարձր պահանջարկը, որը պայմանավորված է եղել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հիմնական արտադրող տարածաշրջաններում բերքի հեռանկարների վատթարացմամբ, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանից արտահանման հետ կապված պահպանվող անորոշությունը»,- նշվում է զեկույցում։

Օգոստոսին ցորենի համաշխարհային գները հուլիսի համեմատ աճել են 2.6%-ով, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 15%։ FAO-ի փորձագետները պատճառների թվում նշում են նաև Սևծովյան տարածաշրջանից արտահանման երկարատև խափանումները, Եվրոպայի որոշ շրջաններում արտադրության ծավալների կանխատեսումների նվազումը, որտեղ հաստատվել է շոգ և չոր եղանակ, ինչպես նաև դոլարի փոխարժեքի թուլացումը, ինչը բարձրացրել է արտահանման մատակարարումների մրցունակությունը։

Եգիպտացորենի գները հուլիսի համեմատ աճել են 2.5%-ով, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի եգիպտացորենի գոտու որոշ շրջաններում բերքի հեռանկարների վերաբերյալ աճող մտահոգություններով և Եվրամիությունում արտադրության ծավալների կանխատեսումների վատթարացմամբ։ Միաժամանակ էթանոլ արտադրողների և համակցված կերերի արդյունաբերության կողմից պահանջարկը շարունակում է մնալ բարձր։

«Հորմուզի նեղուցի փակվելուց հետո պարենային ռեսուրսների մատակարարումների վերաբերյալ մտահոգությունները լրացուցիչ աջակցություն են ցուցաբերել եգիպտացորենի գներին»,- նշվում է զեկույցում։

Օգոստոսին սորգոյի և գարու համաշխարհային գները հուլիսի համեմատ աճել են համապատասխանաբար 3.9% և 2.6%-ով, ինչն, ընդհանուր առմամբ, արտացոլում է կերային հացահատիկի շուկաներում ավելի կայուն իրավիճակը:

Օգոստոսին բրնձի գներն աճել են 0.5%-ով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հացահատիկի արտահանողների և արտադրողների միությունը, Ազով-Սևծովյան տարածաշրջանից բեռնափոխադրումների խափանումները, որոնք պայմանավորված են ուկրաինական հարձակումներով բեռնատար նավերի և նավահանգստային ենթակառուցվածքների վրա, կարող են հանգեցնել համաշխարհային շուկա հացահատիկի մատակարարումների կրճատմանը։

«Հացահատիկի ֆիզիկական պակասը կարող է երկարատև գլոբալ ճգնաժամ հրահրել։ Ներկայիս բացասական գործոնների պահպանման դեպքում կարելի է ակնկալել ցորենի FOB գնի աճ մինչև մեկ տոննայի դիմաց 340-370 դոլար՝ 400 դոլարը գերազանցելու հեռանկարով»,- նշվում էր փաստաթղթում։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76