Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Նավթի գները կտրուկ աճում են երկու հսկաների մրցավազքի պատճառով
04/09/2026 17:58
Կիսվել

Նավթի գները կտրուկ աճում են երկու հսկաների մրցավազքի պատճառով

Հնդկաստանի և Չինաստանի՝ աշխարհի նավթի երկու խոշորագույն ներմուծողների նավթավերամշակող ընկերությունները մեծացնում են Մերձավոր Արևելքից նավթի գնումները սփոթ շուկայում՝ բարձրացնելով գները։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Երկու երկրների նավթավերամշակողները գնալով ավելի ագրեսիվ են մրցակցում Պարսից ծոցից նավթի խմբաքանակների համար՝ մատակարարումների հարցում մրցելով Հարավային Կորեայի և Ճապոնիայի գնորդների հետ։ Այդ մատակարարումները հայտնվել են վտանգի տակ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների նոր սրման պատճառով։ Dubai տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացել են գրեթե մինչև մեկ բարելի դիմաց 100 դոլար՝ հասնելով մայիսից ի վեր առավելագույն մակարդակին, մինչդեռ ֆիզիկական շուկայում Oman և Murban տեսակների նավթի հավելավճարները նույնպես կտրուկ աճել են՝ Իրանի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Եմենի հութիների գործողությունների հետևանքով մատակարարումների խափանման մտավախությունների ֆոնին։

Նյու Դելիի աջակցությամբ գործող հնդկական նավթավերամշակող ընկերությունները՝ երկրի խոշորագույն վերամշակող Indian Oil Corp.-ի գլխավորությամբ, վերջին օրերին արագացրել են Մերձավոր Արևելքից նավթի գնումները: Իրավիճակին ծանոթ թրեյդերների խոսքով՝ դրան կարող են հաջորդել նոր գնումներ, այդ թվում՝ մասնավոր նավթավերամշակող հսկա Reliance Industries Ltd.-ի կողմից։ Աղբյուրները խնդրել են չհրապարակել իրենց անունները՝ հարցի զգայունության պատճառով։

Indian Oil Corp.-ը և Reliance-ը մեկնաբանության վերաբերյալ առանձին հարցումներին անմիջապես չեն պատասխանել։

Չինական պետական PetroChina Co.-ն վերջերս սփոթ շուկայում ձեռք է բերել Սաուդյան Արաբիայից, Իրաքից և ԱՄԷ-ից միլիոնավոր բարել նավթ։ Գնորդները նավթ են ձեռք բերել նաև այնպիսի հեռավոր երկրներից, ինչպիսիք են Բրազիլիան, Կանադան և Արգենտինան, իսկ բրիտանական Forties տեսակի նավթի մի մասն ուղղվում է չինական Sinochem ընկերությանը։ Նավթավերամշակման գործարանների արտադրական ծանրաբեռնվածության աճը շարունակում է աջակցել հումքի նկատմամբ պահանջարկին։

Թեև գնումների ծավալը դեռևս մնում է նախապատերազմական մակարդակից ցածր, նավթային բեռների շուրջ ստեղծված մեծ պահանջարկը ուժեղ ճնշում է գործադրում Մերձավոր Արևելքի նավթի գների վրա։ Թրեյդերների խոսքով՝ Աբու Դաբիից Murban նավթը, որը նախատեսված է Արևելյան Ասիա մատակարարման համար, վաճառվում է Dubai նավթի համեմատ մեկ բարելի դիմաց ավելի քան 30 դոլար հավելավճարով։ Սա առնվազն 10 դոլարով ավելի է, քան ամերիկյան West Texas Intermediate նավթի առաքման արժեքը։

Առաջարկը շարունակում է սահմանափակ մնալ, ինչի հետևանքով գները խոցելի են հետագա աճի նկատմամբ։ Առնվազն երկու հնդկական նավթավերամշակող ընկերությունների դեպքում օգոստոսին նախատեսված որոշ խմբաքանակների մատակարարումները տեղափոխվել են սեպտեմբեր կամ հոկտեմբեր։ Թրեյդերները հետևում են հնարավոր հետագա հետևանքներին, քանի որ ի հայտ են գալիս վկայություններ, որ անցած ամսվա վերջին տանկերների վրա հարձակումները հանգեցրել են մատակարարումների կրճատման։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12