Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Ճապոնիան կարող է չհասնել էներգետիկ հաշվեկշռում ատոմային էներգիայի 20% մասնաբաժնի թիրախին
16/09/2026 17:05
Կիսվել

Ճապոնիան կարող է չհասնել էներգետիկ հաշվեկշռում ատոմային էներգիայի 20% մասնաբաժնի թիրախին

Ճապոնիայի կառավարության՝ էլեկտրաէներգիայի արտադրությունում ատոմային էներգիայի մասնաբաժինը մինչև 20% հասցնելու ծրագիրը հարցականի տակ է հայտնվել՝ «Համաոկա» ԱԷԿ-ի երկու էներգաբլոկների վերագործարկումից հրաժարվելու պատճառով, հաղորդում է Kyodo-ն։

Chubu Electric Power-ը հրաժարվել է «Համաոկա» ԱԷԿ-ի երկու ռեակտորների վերագործարկումից այն բանից հետո, երբ բացահայտվել է կայանի սեյսմակայունության վերաբերյալ տվյալների կեղծման փաստը։ Ընկերությունը խոստովանել է, որ իշխանություններին ոչ հավաստի տեղեկություններ են տրամադրվել ուժեղ երկրաշարժերին ԱԷԿ-ի դիմակայելու կարողության վերաբերյալ։ Արդյունքում ռեակտորների վերագործարկման ծրագրերը չեղարկվել են, իսկ Chubu Electric Power-ի ղեկավարությունը որոշել է հրաժարական տալ։

Ճապոնիայում նախատեսվում է նոր ԱԷԿ-ների կառուցում, սակայն դրանց համար երաշխավորված ֆինանսավորում դեռևս չկա։ Kyodo-ի փոխանցմամբ՝ այս պայմաններում հնարավոր է կրկին անհրաժեշտ լինի ստուգել «Համաոկա» ԱԷԿ-ի երկու էներգաբլոկների անվտանգությունը՝ չնայած նախկին փորձարկումների տվյալների կեղծման շուրջ սկանդալին։

Հակառակ դեպքում Ճապոնիան ստիպված կլինի ավելի մեծ չափով ապավինել ջերմային էլեկտրակայաններին՝ մեծացնելով նաև նավթի և հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումից կախվածությունը։

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից առաջ Ճապոնիայում գործում էր 54 ատոմային ռեակտոր։ Ներկայում շահագործման պոտենցիալ ունեցող ռեակտորների թիվը, ներառյալ կառուցվողները, նվազել է մինչև 36, որոնցից միայն 15-ն են անցել անվտանգության զգալիորեն խստացված ստուգումները։

Առաջիկայում այդ ռեակտորներից շատերը կհասնեն շահագործման սահմանային՝ 60 տարվա ժամկետին և, ինչպես սպասվում է, աստիճանաբար դուրս կբերվեն շահագործումից։ Մինչ այժմ անվտանգության ստուգումներն անցել են ևս ընդամենը երեք էներգաբլոկ։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65