Ֆրանսիայում վարորդները սկսել են դիզելային վառելիքը փոխարինել հլածուկի յուղով
Ֆրանսիայում վարորդները վառելիքի վրա խնայելու անսովոր միջոց են գտել․ դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով նրանցից ոմանք սկսել են ավտոմեքենաների բաքերը լցնել հլածուկի յուղով։ Այս մասին պարզել են BFMTV հեռուստաալիքի լրագրողները։
Պատճառը պարզ է․ նման յուղի մեկ լիտրն արժե ընդամենը 1.53 եվրո։ Դա գրեթե մեկ եվրոյով էժան է սովորական դիզելային վառելիքից։
Հետաքրքրությունը մեծացնում են նաև սոցիալական ցանցերը։ Տեսանյութերը, որոնցում երիտասարդները մեքենաները լիցքավորում են բուսական յուղով, հավաքել են ավելի քան 1 մլն դիտում։
Սակայն ոչ բոլոր ավտոմեքենաների սեփականատերերն են պատրաստ նման փորձ անել։ Շատերին կանգնեցնում է շարժիչի, հատկապես վառելիքի մատակարարման համակարգի, լուրջ վնասման մտավախությունը։ Բացի այդ, Ֆրանսիայում սահմանված նորմերին չհամապատասխանող վառելիք օգտագործելու համար նախատեսված է 200 եվրո տուգանք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայում դիզելային վառելիքի գինը պատմական ռեկորդ էր սահմանել՝ հասնելով 2.41 եվրոյի մեկ լիտրի համար։ LCI հեռուստաալիքի եթերում էներգետիկայի հարցերով պատվիրակ նախարար և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը հայտարարել էր, որ կառավարությունը լրացուցիչ ֆինանսական աջակցության ծրագիր է պատրաստում այն ֆրանսիացիների համար, որոնք ավտոմեքենան օգտագործում են աշխատանքի նպատակով։
