Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Իրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլար
23/09/2026 17:47
Կիսվել

Իրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլար

Պենտագոնը Կոնգրեսին զեկուցել է, որ Իրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ ռազմական ծախսերը հասել են 43.6 մլրդ դոլարի։ Եվս 1.5 մլրդ դոլար ծախսվել է լրացուցիչ վառելիքի վրա։

CNN-ն ընդգծում է, որ նշված գումարը չի արտացոլում պատերազմի ամբողջական արժեքը, քանի որ դրանում ներառված չեն վնասված ռազմաբազաների և շենքերի վերանորոգման ծախսերը։ Հեռուստաալիքի աղբյուրներից մեկի խոսքով՝ Պենտագոնը չի ներկայացրել նաև ռազմական գործողությունների անուղղակի ծախսերի մանրամասները, թեև Կոնգրեսը պահանջել էր այդ տեղեկատվությունը։

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցի համաձայն՝ օգոստոսի սկզբի դրությամբ Իրանի դեմ ռազմական գործողությունները Պենտագոնի վրա արժեցել էին շուրջ 38 մլրդ դոլար։ Մեկ ամսվա ընթացքում այդ գումարն աճել է 7 մլրդ դոլարով։

Հուլիսին The Washington Post-ը գրել էր, որ Իրանի հետ պատերազմի պայմաններում Պենտագոնը բախվել է ֆինանսական միջոցների լուրջ պակասի։ Սպիտակ տունը Կոնգրեսից պահանջել էր հրատապ հատկացնել 67 մլրդ դոլար՝ ռազմական ծախսերը ծածկելու համար։ Թերթի տվյալներով՝ ֆինանսավորումը չհաստատվելու դեպքում զինվորականները ստիպված կլինեին կրճատել այլ ծախսերը։

Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1.15 տրլն դոլարի պաշտպանական բյուջեն։ Բանաձևը նախատեսում է նաև լրացուցիչ 73 մլրդ դոլար հատկացնել Պենտագոնին և հատուկ ծառայություններին՝ հիմնականում Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու նպատակով։

Պատերազմը, սակայն, հանգեցրել է ոչ միայն ֆինանսական ծանրաբեռնվածության, այլև սպառազինության պաշարների զգալի կրճատման։ Օգոստոսի սկզբին CNN-ը հայտնել էր, որ հինգ ամսվա ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ն սպառել է THAAD համակարգերի հակահրթիռների պաշարների գրեթե 80%-ը և Patriot համակարգերի հրթիռների շուրջ կեսը։

Reuters-ի տվյալներով՝ գրեթե ամբողջությամբ սպառվել են նաև ATACMS և Precision Strike Missile հրթիռների պաշարները, ինչպես նաև աշխարհում առկա Tomahawk հրթիռների պաշարների գրեթե կեսը։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84