Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Հնդկաստանը կոչ է արել էներգակիրների գները չօգտագործել մանիպուլյացիաների համար
25/09/2026 11:14
Կիսվել

Հնդկաստանը կոչ է արել էներգակիրների գները չօգտագործել մանիպուլյացիաների համար

Էներգետիկ անվտանգությունը զարգացման հիմքն է, իսկ ռեսուրսների հասանելիությունն ու դրանց գները չպետք է վերածվեն քաղաքական ճնշման գործիքի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացված Գլոբալ հարավի երկրների հանդիպման ժամանակ։ Ելույթի տեքստը հրապարակվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

Նախարարը երկրորդ առաջնահերթությունը համարել է լոգիստիկայի, ֆինանսների և մատակարարման շղթաների ոլորտներում առկա «նեղ տեղերի» վերացումը։ Նրա խոսքով՝ պետությունները չպետք է հաշտվեն նման խոչընդոտների առաջացման կամ օրինականացման հետ։

«Այն պահին, երբ մենք պետք է շարժվեինք դեպի բազմաբևեռություն, փաստացի ականատես ենք լինում դրա ապամոնտաժմանը։ Միջազգային կազմակերպությունները, որոնցից մենք ակնկալում էինք լուծումներ, փոխարենը իրենք են դարձել այն խնդիրը, որը մենք ստիպված ենք լուծել։ Գլոբալ հարավի համար երբեք չի եղել մի պահ, որն այսքան կարևոր լիներ համերաշխության տեսանկյունից», – հայտարարել է Ջայշանկարը։

Նա նաև կոչ է արել ապահովել հացահատիկի և պարարտանյութերի կայուն մատակարարումները և զարգացող երկրներին չզրկել արդյունաբերականացման իրավունքից։ Նրա խոսքով՝ Գլոբալ հարավի պետությունները համաշխարհային ճգնաժամերի ժամանակ հայտնվում են «առաջին գծում», սակայն որոշումների ընդունման գործընթացում մնում են «հետին շարքերում»։ Հենց այդ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտ է ավելի սերտ տնտեսական համագործակցություն։

Էներգակիրների գները չքաղաքականացնելու կոչը հնչել է այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս Ռուսաստանի նավթի և գազի խոշորագույն գնորդների նկատմամբ մինչև 100% մաքսատուրքեր սահմանել։

Խոսքը Լինդսի Օ. Գրեհեմի կողմից ներկայացված՝ 2026 թվականի՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին ամերիկյան օրինագծի մասին է (Գրեհեմը Ռուսաստանում ընդգրկված է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում)։ Այն նախատեսում է երկրորդային առևտրային միջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք ձեռք են բերում ռուսական նավթ և գազ՝ ԱՄՆ ներմուծվող ռուսական ապրանքների համար մինչև 500% մաքսատուրք, իսկ ռուսական նավթ կամ գազ գնող պետություններից ներմուծվող ապրանքների համար՝ մինչև 100% մաքսատուրք։ Փաստաթղթի վերջնական տարբերակում, մասնավորապես, շեշտը դրվում է ռուսական էներգակիրների հինգ խոշորագույն ներկրողների վրա։

Հնդկաստանը ռուսական նավթի հիմնական գնորդներից է, հետևաբար հայտնվում է երկրորդային մաքսատուրքերի մեխանիզմի գործողության ներքո։ Միևնույն ժամանակ, փաստաթուղթը կազմված է այնպես, որ ԱՄՆ նախագահն իրավասու է որոշակի պայմանների դեպքում չկիրառել պատժամիջոցները։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի երկրի առևտրատնտեսական շահերը պաշտպանելու համար։ Գերատեսչությունն ընդգծել էր, որ Նյու Դելին կշարունակի ապահովել 1.4 միլիարդ բնակչի էներգետիկ անվտանգությունը՝ մատակարարումների դիվերսիֆիկացման և շուկայական իրավիճակի հաշվառման միջոցով։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39