Մալդիվների իշխանությունները տուրօպերատորների համար հարկի կիրառումը հետաձգել են
Մալդիվների իշխանությունները մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը հետաձգել են օտարերկրյա տուրօպերատորների, տուրիստական գործակալությունների և առցանց ամրագրման հարթակների նկատմամբ զբոսաշրջային ապրանքների և ծառայությունների 17-տոկոսանոց հարկի կիրառումը։ Նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեին հոկտեմբերի 1-ից։
Այս հարկը Մալդիվների զբոսաշրջության ոլորտում կիրառվող ԱԱՀ-ի համարժեքն է։ Փոփոխություններից հետո արտասահմանյան տուրիստական ընկերությունները և առցանց ամրագրման համակարգերը պարտավոր էին գրանցվել հանրապետության հարկային ծառայությունում և 17% հարկ վճարել արշիպելագում ծառայությունների վաճառքից ստացված եկամուտների նկատմամբ։
