Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը նվազել է մինչև երկու ամսվա նվազագույն մակարդակ
Ընթացիկ շաբաթվա սկզբին Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը նվազել է մինչև հուլիսի 23-ից ի վեր ամենացածր մակարդակը։ Դա տեղի է ունեցել տանկերների դեմ հարձակումների հերթական սրման ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները։
Kpler-ի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 6-ին նեղուցով անցել է ընդամենը յոթ առևտրային նավ։ Սեպտեմբերի վերջին նավթի միջին օրական տարանցումը ամսվա առավելագույն ցուցանիշների համեմատ նվազել է 27%-ով՝ հասնելով օրական մոտ 10 մլն բարելի։ Այս ծավալը կազմում է 2026 թվականի փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողության մեկնարկից առաջ գրանցված փոխադրումների մակարդակի շուրջ 74%-ը։
Ինչպես նշում են Kpler-ի վերլուծաբանները, որոշ տանկերներ շարունակում են անցնել Հորմուզի նեղուցով՝ անջատած տրանսպոնդերներով։ Բացի այդ, հակամարտության ընթացքում Կարմիր ծովի ափից և Օմանի ծոցից նավթի արտահանումը ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով օրական 6.7 մլն բարելի։ Սա մեծապես թույլ է տալիս փոխհատուցել Հորմուզի նեղուցով տարանցման կրճատման հետևանքով առաջացած կորուստները։
