Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-հուլիս
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հուլիսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 4,036 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 7․89%-ով կամ 345․9 մլն դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 8%-ով կամ 125․1 մլն դոլարով և կազմել 1․44 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 35․61%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 651․7 մլն դոլար, +79․91% կամ +289․5 մլն դոլար։ Չինաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 16․15%-ը։
Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 325․4 մլն դոլար, -73․66% կամ -909․8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․06%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 205․6 մլն դոլար, +1․09% կամ 2․23 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5․09%-ը:
Բուլղարիան հինգերորդն է՝ 181․6 մլն դոլար, +472․25% կամ +149․9 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․5%-ը։
Վեցերորդը Բելգիան է՝ 135․8 մլն դոլար, +89․7% կամ +64․2 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 3․36%-ը։
Յոթերորդը Վրաստանն է՝ 81 մլն դոլար, +7․7% կամ +5․8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․01%-ը։

Ութերորդ տեղում Բելառուսն է՝ 80․5 մլն դոլար, +7․47% կամ +5․6 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2%-ը։
Իններորդ հորիզոնականում Շվեցարիան է՝ 72․7 մլն դոլար, -19․95% կամ -18․1 մլն դոլար։ Շվեցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․8%-ը։
Տասնյակը եզրափակում է Գերմանիան ՝ 63․2 մլն դոլար, +2․48% կամ +1․53 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․57%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 4․55%-ով և կազմել 1,635 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 7․21%-ով և կազմել 1,557 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 40․5%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 38․58%։
Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 70․73%-ով և կազմել 591․6 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 14․66%-ը։

