Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-հուլիս
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հուլիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 7,503 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 7․68%-ով կամ 534․8 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 28․29%-ով կամ 695․7 մլն դոլարով և կազմել 1,764 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 23․51%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 847․7 մլն դոլար, +10․07% կամ +77․5 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․3%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 523․3 մլն դոլար, +29․04% կամ +117․8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 6․97%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 394 մլն դոլար, +8․82% կամ +31․9 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․25%-ը։
Հինգերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 329․1 մլն դոլար, +47% կամ +105․2 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4․39%-ը։
Գերմանիան վեցերորդն է՝ 275․7 մլն դոլար, +19․26% կամ +44․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․68%-ը։
ԱՄԷ-ն յոթերորդն է՝ 234․5 մլն դոլար, +8․82% կամ +19 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․13%-ը։
Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 212 մլն դոլար, -5․97% կամ -13․5 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․83%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 127․1 մլն դոլար, +22․76% կամ +23․6 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.64%-ը։
Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 126․6 մլն դոլար, +61․63% կամ +48․3 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ներմուծման 1․69%-ը։
Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 35․57%։
Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 23․27%-ով և կազմել 2,001 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 2․48%-ով և կազմել 1,886 մլն դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 42․78%-ով և կազմել 1,737 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.
2026թ. հունվար-հուլիսին Հայաստան է ներմուծվել 1,683 մլն դոլարի ռուսական արտադրանք՝ -28․8%։
Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1,154 մլրդ դոլար՝ +7․3%։
Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 385․1 մլն դոլար՝ +7․4%։
Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 267․3 մլն դոլար է՝ +44․5%։
Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 271․4 մլն դոլար՝ +36․8%։
Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 229․6 մլն դոլար՝ +5․3%։
Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 92 մլն դոլար՝ +28․6%:
Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 157․1 մլն դոլար՝ +19․2% աճ։
Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 88․4 մլն դոլար՝ +18․1%։

