Չինաստանը սեպտեմբերին մարդատար ավտոմեքենաների արտահանումն ավելացրել է 73.7%-ով
Չինաստանը 2026 թվականի սեպտեմբերին մարդատար ավտոմեքենաների արտահանումը տարեկան կտրվածքով ավելացրել է 73.7%-ով՝ հասցնելով 917 հազար միավորի։ Այս մասին վկայում են Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի հրապարակած տվյալները։
«2026 թվականի սեպտեմբերին մարդատար ավտոմեքենաների արտահանումը` ներառյալ պատրաստի ավտոմեքենաներն ու CKD հավաքածուները, հասել է 917 հազար միավորի, ինչը 73.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2026 թվականի օգոստոսի համեմատ աճը կազմել է 3.2%»,- ասվում է ասոցիացիայի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տվյալ ժամանակահատվածում արտահանված մարդատար ավտոմեքենաների ընդհանուր թվի 60.8%-ը բաժին է ընկել նոր էներգիայի աղբյուրներով աշխատող ավտոմեքենաներին։
Սեպտեմբերին չինական ապրանքանիշերի ավտոմեքենաների արտահանումը հասել է 812 հազար միավորի՝ 75%-ով գերազանցելով 2025 թվականի սեպտեմբերի ցուցանիշը։
Միաժամանակ համատեղ ձեռնարկությունների արտադրած և շքեղ դասի ավտոմեքենաների արտահանումը կազմել է 105 հազար միավոր՝ 62%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

