Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Դոնալդ Թրամփը կոչ է արել վերահսկել արհեստական բանականությունը, որպեսզի այն «չափազանց սուպեր» չդառնա
15/10/2026 17:03
Կիսվել

Դոնալդ Թրամփը կոչ է արել վերահսկել արհեստական բանականությունը, որպեսզի այն «չափազանց սուպեր» չդառնա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ուշադիր հետևել արհեստական բանականության զարգացմանը։ Հոկտեմբերի 14-ին Արիզոնա նահանգի Բուլհեդ Սիթի քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ նա դա բացատրել է նրանով, որ տեխնոլոգիան կարող է «չափազանց սուպեր» դառնալ։ Ելույթի սղագրությունը հրապարակել է Roll Call-ը։

«Սա գերբանականություն է։ Երբեմն այն կարող է «չափազանց սուպեր» դառնալ, և հենց դրան պետք է հետևենք։ Գիտեք՝ պետք է ուշադիր հետևել։ Բայց այն արհեստական չէ, այն միանգամայն իրական է», – ասել է Թրամփը:

Թրամփը հավելել է, որ այս ոլորտում ԱՄՆ-ն առաջ է անցել Չինաստանից և մյուս երկրներից։ Նա նաև նշել է, որ «արհեստական բանականություն» եզրույթը լիարժեք չի արտացոլում երևույթի էությունը, ուստի ինքն այն անվանում է «գերբանականություն»։

IDram

Ավելի վաղ նախագահը դեմ էր արտահայտվել արհեստական բանականության նկատմամբ խիստ սահմանափակումների ներդրմանը։ Սեպտեմբերին նա չի աջակցել անվտանգության նկատառումներով մշակումները դանդաղեցնելու առաջարկներին և առասպել է անվանել այն մտավախությունները, թե արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մարդկությանը։ Իր դիրքորոշումը նա հիմնավորել է նրանով, որ տեխնոլոգիական մրցակցության մեջ ԱՄՆ-ն պետք է պահպանի առավելությունը Չինաստանի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, Թրամփը չի բացառել որոշակի վերահսկողության անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի վերջին նա առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաների կորպորացիաների ղեկավարների հետ ստորագրել է արհեստական բանականության անվտանգության վերահսկման վերաբերյալ համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսում է մոդելների ներքին մոնիթորինգ, անկախ ստուգումներ և ընկերությունների տնօրենների խորհուրդներին կից մասնագիտացված հանձնաժողովների ստեղծում։

Այդ ժամանակ նախագահը հայտարարել էր, որ ոլորտին անհրաժեշտ են «սահմանափակող շրջանակներ», սակայն դրանք չպետք է վերածվեն պետության լայնածավալ միջամտության։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88