Տնտեսական

USD BUY - 373.00-0.50 USD SELL - 376.00-0.50
EUR BUY - 438.00+3.00 EUR SELL - 444.00+3.00
OIL:  BRENT - 95.05-3.17 WTI - 90.92-6.24
COMEX:  GOLD - 4827.20+1.79 SILVER - 79.39+5.12
COMEX:  PLATINUM - 2128.20+1.60
LME:  ALUMINIUM - 3607.50+3.12 COPPER - 13053.50+1.62
LME:  NICKEL - 17698.00+2.65 TIN - 48260.00+0.57
LME:  LEAD - 1922.00+0.00 ZINC - 3317.00-0.48
FOREX:  USD/JPY - 158.97-0.09 EUR/GBP - 1.1786+0.20
FOREX:  EUR/USD - 1.1786+0.20 GBP/USD - 1.3562+0.39
STOCKS RUS:  RTSI - 1131.92+0.63
STOCKS US: DOW JONES - 48535.99+0.66 NASDAQ - 23639.08+1.96
STOCKS US: S&P 500 - 6967.38+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 57877.39+2.43 TOPIX - 3755.27+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 25872.32+0.82 SSEC - 4026.63+0.95
STOCKS EUR:  FTSE100 - 10609.06+0.25 CAC40 - 8327.86+1.12
STOCKS EUR:  DAX - 24044.22+1.27
14/04/2026  CBA:  USD - 375.19+0 GBP - 508.8+4.73
14/04/2026  CBA:  EURO - 442.61+3.86
14/04/2026  CBA:  GOLD - 56968-616 SILVER - 897.04-14.23
Դիլիջանի միջազգային դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 մլն դոլար
07/02/2014 18:41
Կիսվել

Դիլիջանի միջազգային դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 մլն դոլար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան:

Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը:

Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են դպրոցի աշակերտների 10 տոկոսը, իսկ սփյուռքահայ երեխաների թիվը՝ մոտ 30 տոկոս։

Լրագրողների հետ զրույցում վարչապետը բարձր է գնահատել դպրոցի նշանակությունն ինչպես Դիլիջանի, այնպես էլ Հայաստանի զարգացման հարցում:

«Իրականացվում է ժամանակակից շինարարություն՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում դեռևս չեն օգտագործվել: Սա մեզ համար կարևոր է, քանի որ այդ փորձը, գիտելիքը կկարողանանք կիրառել նաև այլ շինարարական օբյեկտներում: 64 հազար քմ ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր՝ ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ: Այս պահին այս օբյեկտի շնորհիվ ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, սակայն կարևորն այն է, որ երբ այն հանձնվի շահագործման, կստեղծվեն նաև լրացուցիչ նոր բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով: Այս օբյեկտը Հայաստանի համար լուրջ առաջընթաց է», – ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ մեր քաղաքացիները կգնահատեն այս օբյեկտի կարևոր նշանակությունը ոչ միայն Դիլիջանի, այլ ընդհանրապես, մեր երկրի կյանքում, քանի որ դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա ունենալու է իր տեղն ու նշանակությունը և համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ դրա արդյունքում կբարձրանա նաև մեր երկրի համբավը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարության մոտակա նիստերից մեկի ընթացքում կքննարկվի Դիլիջանի միջազգային դպրոցին հարակից ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի իրականացման համար պետությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Դպրոցական համալիրը, բացի ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից, ներառում է նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բազմաֆունկցիոնալ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ:

Դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 մլն դոլար: Ընդ որում, շինարարության առաջին փուլի՝ IB ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը կկազմի 110 մլն դոլար, որից մոտ 50 մլն դոլարն արդեն ներդրված է: Երկրորդ փուլի համար, որը ներառում է նաև տարածաշրջանում լավագույն բեմարվեստի կենտրոնի կառուցումը, նախատեսված արժեքը կազմում է 80 մլն դոլար: Դպրոցի տարեկան գործառնական ծախսերը (2014 թ. սկսած) կկազմեն 3 մլն դոլար, իսկ 650 աշակերտ և 111 աշխատակից ունենալու դեպքում՝ 15 մլն դոլար:

ՀՀ կառավարության հեղինակած օրինագիծը՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին», անցած տարեվերջին ընդունվել է Ազգային Ժողովի կողմից:

2013 թ. հոկտեմբերի վերջին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի անդամ և ստացել «UWC Dilijan» անվանումը: Այս տարի UWC համակարգում կարող են ուսանել ՀՀ 17 քաղաքացիներ` 10-ը UWC Dilijan միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում:

Դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

14/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
+0
Եվրո (EUR)
442.61
+3.86
Ռուբլի (RUR)
4.9341
+0
Լարի (GEL)
139.26
+0.1
56968
-616
Արծաթ
897.04
-14.23