Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հնդկաստանում ոսկու պահանջարկը կնվազի մինչև վերջին վեց տարվա նվազագույն մակարդակը
04/11/2026 16:18
Կիսվել

Հնդկաստանում ոսկու պահանջարկը կնվազի մինչև վերջին վեց տարվա նվազագույն մակարդակը

2026 թվականին Հնդկաստանում ոսկու պահանջարկը կարող է նվազել՝ հասնելով շուրջ 650 տոննայի։ Սա 2020 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշը կլինի։ Հիմնական պատճառը բարձր գներն են, որոնց հետևանքով երկրի բնակիչները սկսել են ավելի հազվադեպ գնել ոսկյա զարդեր և ներդրումներ կատարել թանկարժեք մետաղում։

Այս մասին, հղում անելով Ոսկու համաշխարհային խորհրդին, գրում է Reuters-ը։

Երրորդ եռամսյակում Հնդկաստանում ոսկու պահանջարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 29%-ով՝ կազմելով 162.5 տոննա։ Ոսկյա զարդերի գնումները կրճատվել են 20%-ով, իսկ ներդրումային պահանջարկը՝ 40%-ով։ Այս մասին հայտնել է Ոսկու համաշխարհային խորհրդի հնդկական ստորաբաժանման ղեկավար Սաչին Ջեյնը։

Տարեվերջին պահանջարկը կարող է որոշ չափով վերականգնվել Դիվալիի տոնի և հարսանեկան սեզոնի շնորհիվ, երբ Հնդկաստանում ավանդաբար մեծ քանակությամբ ոսկի են գնում։ Սակայն բարձր գներն ու Իրանի պատերազմի հետ կապված կենսապահովման ծախսերի աճը զսպում են գնորդների ակտիվությունը։

Լրացուցիչ ճնշում է գործադրում նաև մուսոնային տեղումների անբավարար քանակը։ 2026 թվականին տեղումների մակարդակը վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում ամենացածրն է եղել։ Դա հանգեցրել է գյուղատնտեսական արտադրության կրճատման և ֆերմերների եկամուտների նվազման։

Հնդկաստանում ոսկու պահանջարկի կեսից ավելին բաժին է ընկնում գյուղական շրջաններին։ Բազմաթիվ բնակիչների համար զարդեր գնելը ոչ միայն ավանդույթ է, այլև խնայողությունները պահպանելու միջոց։ Հետևաբար, գյուղական բնակչության եկամուտների նվազումը կարող է ավելի մեծ չափով կրճատել վաճառքները։

Բացի այդ, երրորդ եռամսյակում նվազել է ոսկու ներմուծումը։ Ջեյնի խոսքով՝ պատճառներից մեկը թանկարժեք մետաղի ներմուծման մաքսատուրքերի բարձրացումից հետո ոչ պաշտոնական մատակարարումների ավելացումն է։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52