Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Գերմանիայի ավտոարդյունաբերությունը բախվել է սնանկացումների ալիքի
05/11/2026 18:26
Կիսվել

Գերմանիայի ավտոարդյունաբերությունը բախվել է սնանկացումների ալիքի

Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերությունը լուրջ ճգնաժամ է ապրում։ Խոշոր ավտոարտադրողները և ավտոպահեստամասեր արտադրող ընկերությունները կրճատում են աշխատակիցների թիվը, փակում գործարանները և վերանայում զարգացման ծրագրերը։ Վտանգի տակ են հայտնվել հարյուր հազարավոր աշխատատեղեր։

Ինչպես հաղորդում է Bild-ը, խնդիրները վերաբերում են ոչ միայն խոշոր ավտոարտադրողներին, այդ թվում՝ Volkswagen-ին, այլև այն ձեռնարկություններին, որոնք նրանց մատակարարում են պահեստամասեր և սարքավորումներ։ Ընկերություններն ավելի ու ավելի հաճախ են հայտարարում աշխատատեղերի կրճատման և արտադրական հարթակների փակման մասին։

Վերջին օրինակներից մեկը ավտոբաղադրիչներ արտադրող Schaeffler ընկերությունն է։ Այն հայտարարել է 3460 աշխատատեղ կրճատելու մասին, որից 2660-ը՝ Գերմանիայում։ Բացի այդ, նախատեսվում է փակել չորս արտադրական հարթակ։

Ռեգո Ինշուրանս

Ճգնաժամը տարածվում է նաև ավտոմոբիլային արդյունաբերության հետ փոխկապակցված ոլորտների վրա։ Արտադրության կրճատումը և աշխատակիցների ազատումը կարող են հանգեցնել սպառողական ծախսերի և տեղական բյուջեներ մուտքագրվող հարկային եկամուտների նվազման։

Գերմանական ավտոարդյունաբերության վիճակի վատթարացման հիմնական պատճառներից են արտադրական բարձր ծախսերը, ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի թուլացումը և չինական արտադրողների կողմից մրցակցության ուժեղացումը։ Լրացուցիչ դժվարություններ է առաջացնում էլեկտրամոբիլների արտադրությանն անցումը, որը խոշոր ներդրումներ է պահանջում։

Ավտոմոբիլային արդյունաբերությունը շարունակում է մնալ Գերմանիայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Վերջին տարիներին գերմանական արտադրողները բախվել են էներգակիրների գների աճին, համաշխարհային շուկայում մրցակցության սրմանը և էլեկտրամոբիլների արտադրության մեջ խոշոր ներդրումներ կատարելու անհրաժեշտությանը։ Հատկապես բարդ իրավիճակում են հայտնվել ավտոպահեստամասերի մատակարարները, որոնց գործունեությունը կախված է խոշոր ավտոկոնցեռնների պատվերներից։

Հալլեի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայում գրանցվել է ընկերությունների 4573 սնանկացում։ Սա վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին եռամսյակի համար արձանագրված առավելագույն ցուցանիշն է։ Վճարունակության խնդիրներ ունեցող ձեռնարկությունների թվի աճն ավելի է մեծացնում զբաղվածության կրճատման և արդյունաբերական արտադրության ծավալների նվազման ռիսկերը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76