Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Վրաստանի իշխանություններն ակնկալում են, որ 2027-ին գնաճը կվերադառնա նպատակային՝ 3% մակարդակին
06/11/2026 18:26
Կիսվել

Վրաստանի իշխանություններն ակնկալում են, որ 2027-ին գնաճը կվերադառնա նպատակային՝ 3% մակարդակին

Վրաստանի ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ 2027 թվականին երկրում գնաճը կդանդաղի և տարեվերջին կվերադառնա Ազգային բանկի սահմանած նպատակային՝ 3% մակարդակին։ Այս կանխատեսումն ամրագրված է պետական բյուջեի նախագծում, որը կառավարությունը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներկայացրել է խորհրդարան։

Հոկտեմբերին Վրաստանում տարեկան գնաճը հասել է 5.9%-ի՝ սեպտեմբերի համեմատ աճելով 0.3 տոկոսային կետով։ Սա Հարավային Կովկասի երեք երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։

Վրաստանում գնաճի արագացման հիմնական գործոններից մեկը շարունակում է մնալ վառելիքը։ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում բենզինը թանկացել է 37%-ով, դիզելային վառելիքը՝ 61%-ով։ Ընդհանուր առմամբ, նավթամթերքի գների աճը ընդհանուր գնաճին ավելացրել է 1.8 տոկոսային կետ։

Ազգային բանկի կանխատեսմամբ՝ վառելիքի գները մինչև 2027 թվականի երկրորդ եռամսյակը կշարունակեն գնաճային ճնշում գործադրել։ Դրանից հետո այդ ազդեցությունը պետք է թուլանա, այդ թվում՝ նավթամթերքի համաշխարհային գների նվազման և նախորդ տարվա համեմատության բարձր բազայի ազդեցության շնորհիվ։

Հոկտեմբերին զգալիորեն թանկացել են նաև այլ ապրանքներ և ծառայություններ։ Տրանսպորտի ոլորտում գները տարեկան կտրվածքով աճել են 21.9%-ով, իսկ պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 3.1%-ով։ Միևնույն ժամանակ, բուհերում ուսման վարձի նվազումը զսպել է գնաճը։ Պետական բուհերի նոր ընդունված ուսանողների համար անվճար կրթության ներդրումից հետո այս կատեգորիայում գները նվազել են 33%-ով։

Հոկտեմբերի 21-ին Ազգային բանկը բարձրացրել է 2026 թվականի գնաճի սեփական կանխատեսումը՝ 5.2%-ից հասցնելով 5.4%-ի։ Միևնույն ժամանակ, կարգավորող մարմինն ակնկալում է, որ հաջորդ տարի գների աճն աստիճանաբար կդանդաղի։

Վրաստանի 2027 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակը խորհրդարանը պետք է հաստատի դեկտեմբերին։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76