
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ԳՆ Երկրագործության գիտական կենտրոն, հանդիպել գիտնականների և մասնագետների հետ, ծանոթացել հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընտրասերման, գիտական սերմնաբուծության և սորտափորձարկումների կազմակերպման գործընթացներին:
2013 թվականի աշխատանքների ամփոփման և ընթացիկ տարվա խնդիրների քննարկման արդյունքում, նախարարը դժգոհություն է հայտնել կենտրոնի գործունեության վերաբերյալ, տվել կոնկրետ հանձնարարականներ կենտրոնի 87 հա հողատարածքի գիտական հատույցը կտրուկ բարձրացնելու համար:
Կենտրոնի ղեկավարության ուշադրությունը հրավիրելով արտադրական և գիտական ներուժի նպատակային օգտագործման աշխատանքներում չափելի արդյունք ապահովելու վրա, նախարարը գործունեության բարեփոխումների ժամկետ է սահմանել մինչև առաջին կիսամյակի ավարտը, որի արդյունքներով էլ կկատարվեն համապատասխան եզրահանգումներ: