Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Հայաստանում կներդրվի ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական փորձը
06/03/2014 10:05
Կիսվել

Հայաստանում կներդրվի ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական փորձը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանի ջանքերով հայ-հոլանդական հարաբերությունները, մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի: Դեսպան Հորբախը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի սերտացմանը և նշել, որ հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում զարգացման մեծ հեռանկար ու ներուժ ունեն:

Այնուհետև Սերգո Կարապետյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նախարարը ներկայացրել է հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը: Նա հատկապես կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական առաջավոր փորձի ուսումնասիրումն ու կիրառումը մեզանում: Հիմնավորելով հարցի անհրաժեշտությունը՝ նախարարը ցանկություն է հայտնել այս տարի Նիդերլանդների Թագավորությունում կազմակերպել գյուղատնտեսության հարցերին նվիրված բիզնես-ֆորում:

Դեսպան Հորբախը նշել է, որ Հոլանդիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Նա տեղեկացրել է, որ 2014 թվականի ամռանը Նիդերլանդների Էկոնոմիկայի նախարարությունն սկսելու է ֆինանսավորել «Մասնավոր սեկտորի նախաձեռնություն» թեմայով նոր ծրագրեր, ուստի և պատրաստ է այդ նպատակով քննարկել ագրոպարենային ոլորտին վերաբերող ներկայացված ցանկացած ծրագիր:

Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն, նշելով, որ այդ հանգամանքը չի անդրադառնում Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների հեռանկարին:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37