Պորտուգալիայի ՀՆԱ-ն աճել է 1,7%-ով
Պորտուգալիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն, հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածի արդյունքների հետ համեմատ, աճել 0,6%-ով։
Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 1,7%-ով։ Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Պորտուգալիան գրանցել է 1,4% տնտեսական անկում։
Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2014 թվականի արդյունքներով Պորտուգալիայի տնտեսությունը կաճի 1,2%-ով։