
Ջորջ Սորոս. Եվրոպային սպառնում է երկարաժամկետ ստագնացիա
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը վստահ է, որ եթե Եվրոպան լուրջ քայլեր չձեռնարկի արժութային ինտեգրացման գործընթացի խորացման ուղղությամբ, ապա առաջիկա 25 տարիների ընթացքում կարող է գրանցել ստագնացիա: Նա վստահ է, որ Եվրոպայի ներկայիս քաղաքական դիրքորոշումը չի նպաստում բանկային վարկավորման ծավալների ավելացմանը:
Bloomberg-ին տված իր հարցազրույցում Ջորջ Սորոսը նշել է, որ չնայած Եվրոպային, ընդհանուր առմամբ, հաջողվել է հաղթահարել վերջին ֆինանսական ճգնաժամը, սակայն, հաշվի առնելով, որ տարածաշրջանում խորանում է վարկատու-երկրների և վարկառու-երկրների միջև «տնտեսական ճեղքվածքը», իրավիճակը շարունակում է մնալ ռիսկային: