Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
ՊԵԿ-ը պարզաբանում է. ներմուծվել է և շաքար, և շաքարավազ, և շաքարի հումք
31/03/2014 16:22
Կիսվել

ՊԵԿ-ը պարզաբանում է. ներմուծվել է և շաքար, և շաքարավազ, և շաքարի հումք

Հայկական ժամանակ» օրաթերթը, մարտի 29-ի հրապարակումներից մեկում անդրադառնալով շաքարավազի ներկրմանը, հետևություն էր արել, որ Հայաստան շաքարավազ չի ներկրվում, այլ միայն հումք՝ շաքարեղեգ: Հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակման մեջ ներկայացված եզրահանգումները չեն արտացոլում իրականությունը: Մասնավորապես, 2013թ. 46 կազմակերպությունների կողմից հանրապետություն է ներմուծվել 4 993 տոննա շաքար, եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ և վանիլային շաքար, որոնց մաքսային արժեքը կազմել է 1 523.4մլն դրամ, իսկ գանձված հարկը՝ 482մլն դրամ: Հիմնական ներկրումներն իրականացվել են Գերմանիայից, Ավստրիայից, Բելգիայից և Իսրայելից: Նույն ժամանակահատվածում Բրազիլիայից ներմուծվել է 74 781 տոննա շաքարի հումք՝ 14 966մլն դրամ մաքսային արժեքով, գանձված հարկը կազմել է 2 910.1մլն դրամ: 2013թ. արտահանվել է 899.2 տոննա շաքարավազ՝ 226.7մլն դրամ մաքսային արժեքով:

2014թ. հունվար-փետրվար ամիսներին 6 կազմակերպությունների կողմից Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Ռումինիայից ներմուծվել է 523.5 տոննա շաքար, եղեգի շաքարավազ, սպիտակ շաքարավազ և վանիլային շաքար, որոնց մաքսային արժեքը կազմել է 148.9մլն դրամ, իսկ գանձված հարկը՝ 46.6մլն դրամ: Նույն ժամանակահատվածում Բրազիլիայից ներմուծվել է 29 961.4 տոննա շաքարի հումք՝ 5 620.6մլն դրամ մաքսային արժեքով, որից գանձված հարկը կազմել է 1124.1մլն դրամ: 2014թ. հունվար-փետրվար ամիսներին արտահանվել է 100 տոննա շաքարավազ՝ 24.7մլն դրամ մաքսային արժեքով:

Ինչ վերաբերում է շաքարի միջազգային գներին և ձևակերպված մաքսային արժեքներին, ապա անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ մաքսային ձևակերպումները կատարվում են միջազգային գներին և ներկայացվող փաստաթղթերին համապատասխան: Մասնավորապես, 2013-ին ներկրված շաքարի 1 տոննայի միջին մաքսային արժեքը կազմել է 943 ԱՄՆ դոլար, իսկ հումքինը՝ 492 ԱՄՆ դոլար, բնականաբար հումքի մաքսային արժեքը էականորեն զիջում է պատրաստի արտադրանքի մաքսային արժեքին: Ի դեպ, 2007թ. ապրիլի 21-ից ուժի մեջ մտած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն շաքարի հումքի համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով, եթե համապատասխան ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար` ՀՀ կառավարության` 2007թ. ապրիլի 12-ի N 546-Ն որոշմամբ սահմանած կարգով:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84