
Դիտարկումներ ձվի շուկայում
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ հիմք ընդունելով ժամկետանց և թերի մանկշված ձվերի վերաբերյալ Ծառայության ստացած ահազանգերը, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ՀՀ ք. Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում:
Դիտարկումները կտևեն 4 օր:
Դիտարկումների արդյունքում թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր հայտնաբերելու դեպքում դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի:
Ծառայությունը խոստանում է գործողությունների ավարտից հետո արդյունքների մասին տեղեկացնել: