Տնտեսական

USD BUY - 368.50-0.50 USD SELL - 371.00-0.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 109.20-1.90 WTI - 102.50-2.77
COMEX:  GOLD - 4629.90+0.33 SILVER - 75.95+2.06
COMEX:  PLATINUM - 2000.70+0.42
LME:  ALUMINIUM - 3522.00+1.38 COPPER - 12996.50+0.07
LME:  NICKEL - 19365.00-0.53 TIN - 49423.00+0.42
LME:  LEAD - 1949.00-0.33 ZINC - 3344.50-0.49
FOREX:  USD/JPY - 157.02-0.03 EUR/GBP - 1.1717-0.14
FOREX:  EUR/USD - 1.1717-0.14 GBP/USD - 1.3572-0.24
STOCKS RUS:  RTSI - 1119.49+0.00
STOCKS US: DOW JONES - 49499.27-0.31 NASDAQ - 25114.44+0.89
STOCKS US: S&P 500 - 7230.12+0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 59284.92-1.06 TOPIX - 3727.21-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 25776.53-1.28 SSEC - 4112.16+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10363.93-0.14 CAC40 - 8114.84+0.00
STOCKS EUR:  DAX - 24292.38+0.00
30/04/2026  CBA:  USD - 370.78-0.41 GBP - 501.41-0.03
30/04/2026  CBA:  EURO - 434.41-0.14
30/04/2026  CBA:  GOLD - 53907-571 SILVER - 867.48-5.97
ՀՀ բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների մոտ 97%-ն ապահովված են առնվազն մեկ օպերատորի շարժական կապով
01/04/2014 09:55
Կիսվել

ՀՀ բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների մոտ 97%-ն ապահովված են առնվազն մեկ օպերատորի շարժական կապով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման, մասնավորապես, էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության ապահովման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների մոտ 97%-ն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով:

Միաժամանակ, հանձնաժողովի 2014 թվականի մարտի 12-ի N33Ն որոշման համաձայն՝ հանրային շարժական կապի օպերատորները պարտավոր են իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովել իրենց և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը:

Օպերատիվ արձագանքման ծառայությունների արդյունավետության բարձրացման աշխատանքների շրջանակում՝ հանձնաժողովը առաջիկա նիստում նախատեսում է քննարկել նաև օպերատիվ արձագանքման կոդերին զանգահարելու դեպքում զանգահարողի հեռախոսահամարների ներկայացման ապահովման հարցը:

Հանձնաժողովը վստահեցնում է, որ հանրային շարժական կապի ծածկույթի ընդլայնման, տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև, արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

30/04/2026
դրամ
Դոլար (USD)
370.78
-0.41
Եվրո (EUR)
434.41
-0.14
Ռուբլի (RUR)
4.9378
-0.0088
Լարի (GEL)
137.88
-0.19
53907
-571
Արծաթ
867.48
-5.97