Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
09/04/2009 17:44
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Կառավարույունը այսօր որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճահականության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1330-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Որոշման ընդունումը պայմանավորված է ներկայումս գործող բոնուսների հաշվարկման մեխանիզմն առավել արդյունավետ մեխանիզմով փոխարինելու անհրաժեշտությամբ։ Նպատակը ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացի նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմի կատարելագործումն է, ինչը հնարավորություն կտա զգալիորեն կրճատելու ՀԴՄ կտրոնների չտրամադրումը ու նաեւ կտրոնների վրա գործարքի իրական արժեքների արտացոլումը։ Ներդրվող նոր մեխանիզմի համաձայն, եռամսյակի ընթացքում վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոններից պետք է կազմվեն խմբաքանակներ։ Յուրաքանչյուր խմբաքանակում ներառվող կտրոնների քանակը տատանվում է 50-ից մինչեւ 1000 կտրոն` հստակ ֆիքսված քանակներով։ Յուրաքանչյուր խմբաքանակի համար սահմանվում է գործարքների արժեքների հանրագումարի նվազագույն շեմ` հիմք ընդունելով գործարքի միջին արժեքի 2000-ից մինչեւ 6000 եւ ավելի դրամ մեծությունները։ Եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա ընթացքում հարկային մարմին ներկայացված յուրաքանչյուր խմբաքանակների համար հաշվարկվում է բոնուսի կոնկրետ գումար, որը կախված է խմբաքանակի կտրոնների գործարքների արժեքների հանրագումարից։ Բոնուսների մեծությունները տատանվում են գումարային նվազագույն շեմերի նկատմամբ 2.5-ից մինչեւ 3.3 տոկոսի սահմաններում։ Ներկայացված խմբաքանակների կտրոնները հարկային մարմնի կողմից ստուգվելուց հետո, դրանք ներկայացնող ֆիզիկական անձին տրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձեւով միջնորդագիր` հաշվարկված բոնուսը ստանալու նպատակով բանկ ներկայացնելու համար։ Բոնուսը վճարվում է բանկերի կողմից` ներկայացված միջնորդագրի եւ անձնագրի հիման վրա, յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98