23/04/2014 10:25
Իրաքը գրանցել է նավթի արդյունահանման նոր ռեկորդ
Իրաքը գրանցել է նավթի արդյունահանման նոր ռեկորդային ցուցանիշ: Փետրվարին երկիրն արդյունահանել է օրական միջինը 3,6 մլն բարել նավթ, ինչը 100 հազար բարելով ավելի է, քան մինչ այս ռեկորդային համարվող տարում` 1979 թվականին գրանցված ցուցանիշը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ ներկայացված տվյալների՝ վերջին չորս տարում Իրաքում նավթի արդյունահանման ծավալներն աճել են 50%-ով:
Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը Իրաքը նավթի արտահանման ծավալներով աշխարհում կհայտնվի երկրորդ տեղում, իսկ մինչև 2035 թվականը երկրում արդյունահանվող նավթի ծավալները կհասնեն օրական 8 մլն բարելի:
Նշենք, որ ներկայում մի շարք միջազգային առաջատար ընկերություններ ակտիվ ներդրումներ են իրականացնում Իրաքի նավթային ոլորտում:
19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
Արծաթ
763.87
-6.59
17:50 19/08/26
