Amazon-ն ամփոփել է առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները
Amazon ընկերությունն ամփոփել է 2014 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության հասույթը աճել է 23%-ով և կազմել 19,74 մլրդ ԱՄՆ դոլար: Զուտ շահույթն աճել է 32%-ով և կազմել 108 մլն ԱՄՆ դոլար:
Եռամսյակային վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում աճել են 18%-ով: Ներկա դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 40%-ը:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը գոհ է ֆինանսական ցուցանիշներից: