Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Forbes. Աշխարհի ամենախոշոր հրապարակային ընկերությունները – 2014
08/05/2014 10:31
Կիսվել

Forbes. Աշխարհի ամենախոշոր հրապարակային ընկերությունները – 2014

Forbes-ը հրապարակել է Forbes Global 2000՝ աշխարհի ամենախոշոր հրապարակային ընկերությունների 11-րդ ամենամյա վարկանիշը: Այն կազմելիս վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ հասույթ, շահույթ, ակտիվներ և շուկայական կապիտալիզացիա:

Ըստ ներկայացված տվյալների՝ աշխարհի ամենախոշոր հրապարակային ընկերությունների համախառն հասույթը կազմում է 38 տրիլիոն ԱՄՆ դոլար, շահույթը՝ 3 տրիլիոն ԱՄՆ դոլար: Համախառն ակտիվների ծավալը հասնում է 161 տրիլիոն ԱՄՆ դոլարի, շուկայական կապիտալիզացիան՝ 44 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Նախորդ տարվա համեմատ այս բոլոր ցուցանիշների մասով գրանցվել է աճ: Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են 62 երկիր: Առավել մեծ թվով մասնակից-ընկերություններ ունեն ԱՄՆ-ն (564), Ճապոնիան (225) և Չինաստանը (207):  

Վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1.  ICBC բանկ

2. China Costruction Bank

3. Agricultural Bank of China

4. JP Morgan Chase

5. Berkshire Hathaway

6. ExxonMobil

7. General Electric

8. Wells Fargo

9. Bank of China

10. PetroChina

Աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝  Apple-ը, վարկանիշում 15-րդն է:  Facebook-ը հայտնվել է 510-րդ հորիզոնականում:

Նշենք, որ աշխարհի 2000 ամենախոշոր հրապարակային ընկերություններում աշխատում է ընդհանուր առմամբ 90 մլն մարդ: Այս ընկերությունները հիմնականում ներկայացնում են ֆինանսական, նավթային, ապահովագրության և ծառայությունների ոլորտները:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98