
Միջազգային ավտոարտադրության ոլորտում սպասվում է կտրուկ աճ
Միջազգային ավտոարտադրության ոլորտում սպասվում է կտրուկ աճ: Մինչև 2021 թվականը աշխարհում թողարկվող ավտոմեքենաների թիվը կաճի շուրջ 25%-ով և կգերազանցի տարեկան 100 մլն միավորը: Ընդ որում, այս գործընթացում իրենց մեծ դերը կունենան չինական ավտոարտադրողները: Նման գնահատականներ է ներկայացրել IHS Automotive վերլուծական ընկերությունը:
Նշվում է, որ մինչև 2021 թվականը աշխարհում արտադրվող ավտոմեքենաների կեսից ավելին կապահովի Չինաստանը, որն այսօր ոլորտում ապահովում է աճի ամենակայուն տեմպեր: